Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-198 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքի 1-ին հոդվածը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
                                                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

        1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը և ելքի համարակալումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-172 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
   1)    Որոշման 1-ին հավելվածը լրացնել Ձև 12.1-ով՝ համաձայն հավելված 1-ի, 
   2)    Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով․
    «11.1 Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ՝ ԴԴԱ-4.1
տվյալ համարակալումը դրվում է Հավելված 1-ի Ձև 12.1-ով հաստատված ձևաթղթի վրա:»։ 
3) Որոշման 3-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ» անվանմամբ աշխատակազմի կնիքի ուրվագծով (գծապատկերով)՝ համաձայն հավելված 2-ի։
4) Որոշման 4-րդ հավելվածում Ձև 2-ը լրացնել «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան» անվանմամբ աշխատակազմի  դրոշմակնիքների ուրվագծերով (գծապատկերներով)՝ համաձայն հավելված 3-ի։ 
2. Ուժը կորցրած ճանաչել Որոշման 4-րդ հավելվածի Ձև 2-ի «ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հակակոռուպցիոն» և «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հակակոռուպցիոն» անվանմամբ աշխատակազմերի դրոշմակնիքների ուրվագծերը (գծապատկերները)։       
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
       
2023թ. հունիսի 26 
                       ք. Երևան