ԲԴԽ-65-Ո-199 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵՍՐՈՊ ՄԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԵՍՐՈՊ ՄԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, դատարանի նախագահի պաշտոնակատար Մեսրոպ Մակյանի դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին բաշխվելիք գործերի համար 2023 թվականի հունիսի 27-ից սահմանել 75% տոկոսաչափ՝ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հունիսի 26
ք. Երևան