Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-200 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքի 1-ին հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը   

                                                                               Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

         1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

                 1)Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» պարբերությամբ.

«դ1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23 և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմում գործում են՝ Իրավական փորձաքննությունների ծառայությունը, Գրասենյակը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»

                 2)Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետի «գ» պարբերության «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով:

                 3)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «4.1» ենթակետով.

               «4.1) ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ՝

                 ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն.

                  բ. Գրասենյակ.»

                 4)Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ կետի 2.1-ին ենթակետի 7-րդ պարբերության «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով:

            2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                     Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

             2023թ. հունիսի 26

                   ք. Երևան