Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-68-Ո-211 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ

                  Քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ է

        Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2023 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ:

 

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                   Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 2023թ. հուլիսի 3

                        ք. Երևան