Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-70-Ո-217 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1.    Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)    Որոշման 1-ին հավելվածի 152-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «5» թիվը փոխարինել «6» թվով,
2)    Որոշման 1-րդ հավելվածի «Ընդամենը՝» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «508» թիվը փոխարինել «509» թվով:
2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

             2023թ. հուլիսի 10

                  ք. Երևան