Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-73-Ո-223 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի թիվ 1229-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով հաստատված 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

2) Որոշման 1-ի կետը 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ և 21-րդ ենթակետերով.

«20) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի նախահաշիվը՝ համաձայն հավելված 22-րդ հավելվածի,:

21) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի նախահաշիվը՝ համաձայն հավելված 23-րդ հավելվածի:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

     ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

     ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ         

                                                                                                                                            Վ. ՔՈՉԱՐՅԱՆ        

              

                                                                                                                                        2023թ. հուլիսի 21

                         ք. Երևան