ԲԴԽ-75-Ն-25 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ-170-Ն օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1.Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«
|
6.1 |
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան |
դատարանի նախագահ |
|
75% |
»,
2)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 12-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Էդգար Հովհաննիսյան» բառերը,
3)Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 14-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Գոռ Հարությունյան» բառերը փոխարինել «Հայկ Աղաքարյան» բառերով,
4)Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Մեսրոպ Մակյան» բառերը,
5)Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Դավիթ Հարությունյան» բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. օգոստոսի 7
ք. Երևան