ԲԴԽ-85-Ո-252 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի սեպտեմբերի 29-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 133-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովին առաջարկել սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի քրեական և քաղաքացիական պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. սեպտեմբերի 29
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ
ԲԴԽ-85-Ո-252 որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
(ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ Դավիթ Մհերի |
1975թ., ք. Երևան |
Բարձրագույն դատական խորհուրդ |
Բարձրագույն դատական խորհրդի անդամ |
|
2. |
ՀԱԿՈԲՅԱՆ Անահիտ Արամի |
1975թ., Տավուշի մարզ, ք. Բերդ |
Փաստաբանների պալատ |
Փաստաբան |
|
3. |
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Մանվել Սամվելի |
1979թ., Արարատի մարզ, ք․ Արարատ |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան
|
Դատավոր
|
ՑՈՒՑԱԿ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏ)
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ |
ՊԱՇՏՈՆ |
|
1. |
ԹՈՒՄԱՆՅԱՆ Կարեն Հովհաննեսի |
1976թ., Լոռու մարզ, ք. Վանաձոր |
«Թումանյան փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ
|
Տնօրեն, փաստաբան
|
|
2. |
ՄԱԼԽԱՍՅԱՆ Գուրգեն Հովհաննեսի |
1967թ., Շիրակի մարզ, ք. Գյումրի |
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր |
Դատավոր |
|
3. |
ՀՈՎՍԵՓՅԱՆ Նաիրա Գևորգի |
1966թ., ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ
|
Դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ
|