ԲԴԽ-88-Ո-269 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի հոկտեմբերի 23-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը, հիմք ընդունելով Արդարադատության ակադեմիայի ռեկտորի` 18.10.2023 թվականի թիվ 398/գ-2023 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Կազմել և հաստատել դատավորների թեկնածուների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կազմված և հաստատված ցուցակում ներառված դատավորի թեկնածուներին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակներից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. հոկտեմբերի 23
ք. Երևան