Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-96-Ո-287 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 2033-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման 1-ին կետի  1-ին ենթակետով հաստատված 1-ին և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ         

                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ        

           

                 2023թ. նոյեմբերի 27

                         ք. Երևան