Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-88-Ո-265 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                             Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը գործի փաստական և/կամ իրավական բարդության չափանիշների համադրության մեջ հաշվարկելու հնարավորության մասին Դատական դեպարտամենտի կողմից հայտարարություն տարածելուն հաջորդող տասներորդ օրվանից։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

                 2023թ. հոկտեմբերի 23

                         ք. Երևան