Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-98-Ո-295 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԲԱԼՅԱՆԻՆ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱ

        Քննարկելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2.1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                      ՈՐՈՇՈՒՄ է

  1. Գործերի բաշխման ցանկում փոփոխություններ կատարել և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին, 2023 թվականի դեկտեմբերի 5-ից 2024 թվականի հուլիսի 19-ը ներառյալ, հանձնել միայն քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված վճարման կարգադրություն արձակելու գործեր և պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա գործեր։

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 2023թ. դեկտեմբերի 4

          ք. Երևան