ԲԴԽ-99-Ո-303 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ԲԴԽ-101-Ո-292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների ներգրավման և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-101-Ո-292 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Հավելվածի 3-րդ բաժնի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետներ ներգրավելու կարգը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ Ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհնարինության այլ դեպքերում՝ այդ մասին ծանուցվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը հրապարակում է հայտարարություն:»,
2)Հավելվածի 4-րդ բաժնի 42-րդ կետի «՝ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլի ավարտից հետո» բառերը հանել,
3)Հավելվածի 5-րդ բաժնի 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«44. Սույն կարգով նախատեսված դրույթները տարածվում են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման ընթացակարգի վրա։»,
4)Հավելվածի 5-րդ բաժնի 45-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 6
ք. Երևան