Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-104-Ո-314 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ ԲԴԽ-122-Ո-408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                       Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1.Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ ըստ դատական գործերի վիճակագրական դասակարգիչները և Հայաստանի Հանրապետության դատարանների և դատավորների գործունեության վերաբերյալ հրապարակվող վիճակագրական հաշվետվությունների օրինակելի ձևանմուշները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-122-Ո-408 որոշման 2-րդ կետով սահմանված Հավելված 2-ը լրացնել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և դատավորների գործունեության վերաբերյալ հրապարակվող վիճակագրական հաշվետվության օրինակելի ձևանմուշներով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

             2023թ. դեկտեմբերի 21

                        ք. Երևան