ԲԴԽ-1-Ո-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ ԲԴԽ-65-Ո-172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 30-ի «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների պաշտոնական գրությունների ձևաթղթերը և ելքի համարակալումները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների կնիքների և դրոշմակնիքների նկարագրությունը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-172 որոշման 1-ին հավելվածի Ձև 5-ը, Ձև 6-ը, Ձև 7-ը և Ձև 8-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունվարի 4
ք. Երևան