Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-1-Ո-1 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2323-Ն որոշումը ՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

   1.    Հաստատել՝
1)     Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2024 թվականի ծախսերի  նախահաշիվները՝ համաձայն հավելված 1-ի, հավելված 2-ի, հավելված 3-ի և հավելված 4-ի. 
2)     Վճռաբեկ դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.
3)    Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.
4)    Վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.
5)    Վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.
6)    Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.
7)    Վարչական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.
8)    Սնանկության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.
9)    Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 12-ի.
10)     Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.
11)    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.
12)     Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.
13)     Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 16-ի.
14)    Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.
15)     Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի.
16)     Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 19-ի.
17)     Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 20-ի.
18)     Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 21-ի.
19)     Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 22-ի.
20)     Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 23-ի.
21)    Դատական կարգադրիչների ծառայության 2024 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 24-ի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ          
                                                                                                    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ         
           

         2024թ. հունվարի 4
                         ք. Երևան