ԲԴԽ-3-Ո-5 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ՝ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴՅԱՆԻ` ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Գլխավոր դատախազության 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 11846 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2024 թվականի հունվարի 17-ից համարվում է թափուր։
2․ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սնանկության դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2024 թվականի հունվարի 17-ից՝ Սնանկության դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հունվարի 17
ք. Երևան