Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-5-Ո-12 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 29-ի թիվ ԲԴԽ-5-Ն-3 որոշումը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                               Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «թ» պարբերության «,Եղեգնաձորի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Եղեգնաձոր, Միկոյան 23 հասցեն» բառերը հանել,
  2. Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «գ» պարբերության «Եղեգնաձորի և Վայքի բաժանմունքներ» բառերը փոխարինել «Վայքի բաժանմունք» բառերով,
  3. Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 8-րդ ենթակետն ուժը     կորցրած ճանաչել:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 29-ի թիվ ԲԴԽ-5-Ն-3 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

             2024թ. հունվարի 29

                    ք. Երևան