Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-15-Ո-34 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   2024 թվականի փետրվարի 21-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                             Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Սյուզաննա Վարդանյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ          

                                                                                             Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ        

 

       

                 2024թ. փետրվարի 21

                         ք. Երևան