ԲԴԽ-15-Ո-31 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «թ» պարբերության «Վեդու նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Վեդի, Թումանյան 1 հասցեն,» բառերը հանել,
2.Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ժա» պարբերության «,Թալինի նստավայրինը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Թալին, Խանջյան փողոց 13 հասցեն» բառերը հանել,
3.Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «գ» պարբերության «Վեդու բաժանմունք, ինչպես նաև» բառերը հանել,
4.Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 21-րդ ենթակետի «ե» պարբերության «,Ապարանի և Թալինի» բառերը փոխարինել «և Ապարանի» բառերով,
5.Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
6.Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.2-րդ կետի 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 21-ի թիվ ԲԴԽ-15-Ն-7 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. փետրվարի 21
ք. Երևան