Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-19-Ո-41 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐՇԱԿ ԺՈՐԱՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արշակ Ժորայի Վարդանյանի կողմից 2024 թվականի փետրվարի 26-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 86-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ  և 17-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

     1. Արշակ Ժորայի Վարդանյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2024 թվականի փետրվարի 26-ից համարել դադարած:

                                                                                                                                                 

 

    

   ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                   

                                                                                              Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

               2024թ. փետրվարի 26

                       ք. Երևան