Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-19-Ո-42 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    2024 թվականի փետրվարի 26-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

   1.Հանրապետության նախագահին առաջարկել Նարեկ Խաչատուրի Գասպարյանի թեկնածությունը՝ Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

  2.Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Նարեկ Խաչատուրի Գասպարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

          ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

           

                                                                                               Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

           2024թ. փետրվարի 26

                   ք. Երևան