ԲԴԽ-19-Ո-44 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՆԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՈՆԱ ԳԱԼՍՏՅԱՆԻ
Քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աննա Արզումանյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նոնա Գալստյանի և Մեխակ Գևորգյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1.Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մայիսի 27-ը ներառյալ։
2.Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աննա Արզումանյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 27-ից ապրիլի 30-ը ներառյալ։
3.Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նոնա Գալստյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մարտի 29-ը ներառյալ։
4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մայիսի 31-ը ներառյալ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. փետրվարի 26
ք. Երևան