ԲԴԽ-20-Ո-46 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ ԲԴԽ-7-Ո-18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 31-ի «Բարձրագույն դատական խորհրդի և Հայաստանի Հանրապետության դատարանների պահուստային ֆոնդից գումար հատկացնելու և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ ԲԴԽ-7-Ո-18 որոշման 1-ին կետի «4 ծառայողական ավտոմեքենա» բառերը փոխարինել «2 ծառայողական ավտոմեքենա» բառերով, իսկ «34 000 000 (երեսունչորս միլիոն) ՀՀ դրամ» բառերը՝ «17 000 000 (տասնյոթ միլիոն) ՀՀ դրամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. մարտի 1
ք. Երևան