Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-24-Ն-8 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1.Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մուրադյան Հերմինե Նորիկի» բառերը հանել,

2.Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 18-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սոսյան Գևորգ Միքայելի» բառերը փոխարինել «Մուրադյան Հերմինե Նորիկի» բառերով,

3.Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 8-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերը փոխարինել «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերով,

4.Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք»  սյունակի «Վեդու» բառից առաջ լրացնել «Եղեգնաձորի, Վայքի,» բառերը, իսկ «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Գառնիկ Գարուշի» բառերը փոխարինել «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերով,

5.Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Գրիգորյան Միքայել Միշայի» բառերը հանել,

6.Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Քյուրքչյան Ալլա Արսենի» բառերը հանել,

7.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի վարչական տարածքներ, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

8.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերով գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

9.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

10.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ալավերդու, Ստեփանավանի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

11.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի վարչական տարածքներ, Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

12.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

13.Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սպիտակի, Վանաձորի վարչական տարածքներ, հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործերով և վճարման կարգադրություններով՝» բառերը հանել,

14.Որոշման 3-րդ հավելվածի աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Թորոսյան Սլավիկ» բառերը փոխարինել «Ասատրյան Ժաննա» բառերով,

15.Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Վարդանյան Արշակ» բառերը փոխարինել «Ստեփանյան Գառնիկ» բառերով:

          2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ                                                                                                                  

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

2024թ. մարտի 14

     ք. Երևան