Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-26-Ն-11 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 

                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1)Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Գասպարյան Նարեկ Խաչատուրի» բառերով,

2)Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 17-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելքումյան Միքայել Գագիկի» բառերը հանել,

3)Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 27-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Աջափնյակ-2» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

4)Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 38-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էրեբունի» բառը փոխարինել «Արաբկիր» բառով,

5)Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 (Քրեական մասնագիտացում)

1.

քաղաք Գավառ

Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ

Կարապետյան Արտավազդ Նորայրի

Քրեական

2.

քաղաք Վարդենիս

Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի
վարչական տարածքներ

Հարությունյան Վարդան Գուրգենի

Քրեական

3.

քաղաք Սևան

Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ

Մարտիրոսյան Արամ Ավետիքի

Քրեական

4

քաղաք Սևան

Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ

Սարգսյան Դավիթ Վալերիի

Քրեական

5.

քաղաք Վարդենիս

Ճամբարակի, Սևանի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի վարչական տարածքներ

Նազարյան Ժենյա Էդիկի

Քրեական

 

6)Որոշման 2-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Աթաբեկյան Արթուր Լյուդվիգի» բառերը փոխարինել «Թադևոսյան Սամվել Եփրեմի» բառերով:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ                                                                                                                  

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

    2024թ. մարտի 18

          ք. Երևան