ԲԴԽ-33-Ո-78 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1.Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1)Որոշման 1-ին հավելվածի 96-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «7» թիվը փոխարինել «6» թվով,
2)Որոշման 1-ին հավելվածի 152-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «6» թիվը փոխարինել «4» թվով,
3)Որոշման 1-ին հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «501» թիվը փոխարինել «498» թվով,
4)Որոշման 2-րդ հավելվածի 50-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «3» թիվը փոխարինել «2» թվով,
5)Որոշման 2-րդ հավելվածի 61-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «4» թիվը փոխարինել «5» թվով,
6)Որոշման 2-րդ հավելվածի 73-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
7)Որոշման 2-րդ հավելվածի 103-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «19» թիվը փոխարինել «21» թվով,
8)Որոշման 2-րդ հավելվածի 106.1.-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «12» թիվը փոխարինել «13» թվով,
9)Որոշման 2-րդ հավելվածի 115-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «13» թիվը փոխարինել «14» թվով,
10)Որոշման 2-րդ հավելվածի 119-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «8» թիվը փոխարինել «10» թվով,
11)Որոշման 2-րդ հավելվածի 125-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «12» թիվը փոխարինել «13» թվով,
12)Որոշման 2-րդ հավելվածի 96-րդ և 142-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
13)Որոշման 2-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «721» թիվը փոխարինել «723» թվով,
14)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 72.2.2-րդ կետով.
|
72.2.2. |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ |
Մասնագիտական 1-ին |
1
|
15)Որոշման 3-րդ հավելվածի 87-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «2» թիվը փոխարինել «3» թվով,
16)Որոշման 3-րդ հավելվածի 88-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով,
17)Որոշման 3-րդ հավելվածի 121-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «1» թիվը փոխարինել «2» թվով:
18)Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «515» թիվը փոխարինել «519» թվով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. ապրիլի 1
ք. Երևան