Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-74-Ո-140 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ, Ռ

   Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ, 114-րդ հոդվածի 2-րդ մասերով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Արձանագրել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ռեզերվային դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանը 2024 թվականի հուլիսի 16-ից շարունակում է պաշտոնավարել որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:

      2. Սույն որոշման 1-ին կետով պայմանավորված՝ արձանագրել, որ 2024 թվականի հուլիսի 16-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանի ռեզերվային դատավորի կարգավիճակը համարվում է դադարած:

      3. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 22-ի թիվ ԲԴԽ-4-Ո-11 որոշման 2-րդ կետով սահմանված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գևորգ Սարգիսի Պողոսյանի Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղումը պահպանել՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:

      4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                                                       Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ                                                                

               2024թ. հուլիսի 16

                      ք. Երևան