Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-81-Ն-32 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԱՆԴՂԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի 3-րդ մասը, 139-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                       Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

 

1․ Սահմանել՝

1) դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները՝ համաձայն հավելված 1-ի:

2) դատավորի գործունեության գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3) դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանությունը՝ համաձայն հավելված 3-ի։

4) դատավորի գործունեության գնահատման սանդղակները՝ համաձայն հավելված 4-ի։

5) դատավորի գործունեության գնահատման թերթի ձևը՝ համաձայն հավելված 5-ի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հոկտեմբերի 1-ից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումը:  

4. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատական ակտերի և դատական նիստի ձայնային արձանագրությունների (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրությունների) պատահական ընտրությունն իրականացվում է Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա՝ հետևյալ եղանակով.

1) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

2) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

3) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,

4) Դատավորի՝ գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող չորրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող՝ ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,

        5) Եթե սույն որոշման 4-րդ կետով սահմանված եղանակներով իրականացված պատահական ընտրության արդյունքում ընտրվել է օրենքով գնահատման ենթակա դատական ակտ չպարունակող դատական գործ, տրամադրվում է ընտրված գործին հաջորդող, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախորդող՝ օրենքով գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործը:

5. Դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածը չորս տարուց քիչ` մասնավորապես երեք լինելու դեպքում սույն որոշման 4-րդ կետով սահմանված պատահական ընտրությունն իրականացվում է հետևյալ եղանակով. 

1) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը, 

2)  Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,

3) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ, երրորդ և համապատասխանաբար չորրորդ գործերը:

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                         Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. օգոստոսի 26

 ք. Երևան