ԲԴԽ-7-Ո-29 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Սահմանել դատավորի անձնական գործում ներառվող այլ տեղեկությունները՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Դատավորի անձնական գործը պարունակող այլ տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 14Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի պահանջը կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. հունվարի 31
ք. Երևան