ԲԴԽ-7-Ո-30 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՐՊԵՍ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԴՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Սահմանել դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը սահմանելու մասին» թիվ 17Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2019թ. հունվարի 31
ք. Երևան