Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-102-Ո-228 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

 

                                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում Դատական դեպարտամենտի և «Հոսիկար Շին» ՍՊԸ-ի միջև 11.07.2024 թվականին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/07-2» ծածկագրով պայմանագրով նախատեսված Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների ձեռքբերման նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին հատկացնել 8 105 419 (ութ միլիոն մեկ հարյուր հինգ հազար չորս հարյուր տասնինը) ՀՀ դրամ:
  2. Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2024 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 25-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      

                                                                                                                             

          ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

              ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                                                Կ.ԱՆԴՐԵԱՍՅԱՆ       

 

 

 

 

                2024թ. հոկտեմբերի 31

                        ք. Երևան