ԲԴԽ-102-Ո-229 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, հայեցողական պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.3.4.1-ին կետով.
«
|
123.3.4.1. |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար |
մասնագիտական, 6-րդ |
1 |
»,
2)Որոշման 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 123.10.4.1-ին կետով.
«
|
123.10.4.1. |
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար |
մասնագիտական, 6-րդ |
1 |
»,
3) Որոշման 3-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «526» թիվը փոխարինել «528» թվով,
4) Որոշման 4-րդ հավելվածի 19-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակի «10» թիվը փոխարինել «11» թվով,
5) Որոշման 4-րդ հավելվածի Ընդամենը՝ տողի «Հաստիքների քանակը» սյունակի «362» թիվը փոխարինել «363» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 31
ք. Երևան