Ընթացիկ որոշումներ
ԲԴԽ-104-Ո-235 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԿ ՄԿՐՏԻՉԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Մկրտիչի Գրիգորյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 6-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հայկ Մկրտիչի Գրիգորյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2024 թվականի նոյեմբերի 6-ից համարել դադարած: