ԲԴԽ-107-Ն-40 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ ԲԴԽ-8-Ն-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1․ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի փետրվարի 1-ի «Դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման և դրանից օգտվելու, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու անհնարինությամբ պայմանավորված էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-8-Ն-4 որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1)Որոշման Հավելվածի 7-րդ գլխի 56-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
Վճարումը կատարված լինելու մասին հավաստիացման գործընթացը և այլ մանրամասները սահմանվում են Դատական դեպարտամենտի ղեկավարի ներքին իրավական ակտով::
2)Որոշման Հավելվածի 7-րդ գլխի 57-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«57. Համակարգի օգտագործողը վճարումը պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments.am) միջոցով կատարելու դեպքում Համակարգ է մուտքագրում վճարման արդյունքում ստացած ծածկագիրը, իսկ գանձապետական վճարահաշվարկային էլեկտրոնային համակարգի (clienttreasury.minfin.am) միջոցով վճարում իրականացնելու դեպքում՝ վճարման հանձնարարականի համարը:։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
2024թ նոյեմբերի 18
ք. Երևան