Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-10-Ո-39 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԲԱՇԽՎԵԼԻՔ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏՈԿՈՍԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

2. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2019 թվականի հունիսի 18-ը ներառյալ:

3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին բաշխվելիք գործերի համար սահմանել 25% տոկոսաչափ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի հունիսի 15-ը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2019թ. փետրվարի 14

ք. Երևան