Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-36-Ն-16 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1․ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ         ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «Վերաքննիչ վարչական դատարան» բառերը փոխարինել «Վերաքննիչ քաղաքացիական դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակի «Ռուստամ Մախմուդյան» բառերը փոխարինել «Նարեկ Գաբրիելյան» բառերով:

      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող    օրվանից:

 

 

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                           Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

                   2025թ. մայիսի 23

                      ք. Երևան