Աշխատակարգային որոշումներ

ԲԴԽ-59-ԱՈ-6 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Կ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ԲԴԽ-46-Ո-91 և թիվ ԲԴԽ-46-Ո-92 որոշումներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                         Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լիազորել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Արմեն Գևորգի Խաչատրյանին, ապահովելու դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ողջ ընթացքը՝ վերջինիս վերապահելով Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ԲԴԽ-46-Ո-91 և թիվ        ԲԴԽ-46-Ո-92 որոշումներով լիազոր ներկայացուցչին վերապահված իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

         

         ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

            ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                 Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

                                                                                                 

               

                2025թ սեպտեմբերի 5

                            ք. Երևան