Աշխատակարգային որոշումներ
ԲԴԽ-3-ԱՈ-2 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԵՐԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԵՐԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 94-րդ հոդվածի 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Հավանություն տալ դատական իշխանության պաշտոնական կայքի նախնական կառուցվածքին և այն փորձնական գործարկել:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին՝ երկամսյա ժամկետում ապահովել դատական իշխանության պաշտոնական կայքի փորձնական գործարկումը, վերհանել հնարավոր թերությունները և դատական իշխանության պաշտոնական կայքի կառուցվածքի վերջնական տարբերակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2018թ. ապրիլի 16
ք. Երևան