Աշխատակարգային որոշումներ

ԲԴԽ-33-ԱՈ-23 ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ ՎԴ/3432/05/19 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԹԻՎ ՎԴ/3432/05/19 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՆԱ ՀԱՄԼԵՏԻ ԴԻԼԲԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ԿԱՐԵՆԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Լիազորել Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աննա Համլետի Դիլբարյանին (նույնականացման քարտ` 000687707, տրված` 05.04.2013թ., 008-ի կողմից) և Բարձրագույն դատական խորհրդի անդամի օգնական Տաթևիկ Կարենի Սիրադեղյանին (անձնագիր` AS0494866, տրված` 30.01.2019թ., 011-ի կողմից) թիվ ՎԴ/3432/05/19 վարչական գործով հանդես գալու Վարչական դատարանում, Վերաքննիչ վարչական դատարանում և Վճռաբեկ դատարանում որպես Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ` վերջիններիս վերապահելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր իրավունքները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ           Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

         2019թ. մայիսի 20

                     ք. Երևան