ԲԴԽ-37-ԱՈ-25 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի ԹԻՎ ԲԴԽ-29-ԱՈ-19 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 8-ի «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանին, Ստեփան Միքայելյանին, Սուրեն Անտոնյանին, Վարդան Ավանեսյանին, Արտակ Բարսեղյանին, Մամիկոն Դրմեյանին, Գոռ Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Էդգար Սեդրակյանին և Նախշուն Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ» թիվ ԲԴԽ-29-ԱՈ-19 որոշման 1-ին կետում «ժամը 1200-ին» բառերը փոխարինել «ժամը 1500-ին» բառերով։
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ
2019թ. մայիսի 30
ք. Երևան