Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-42-Ո-96 ՈՐՈՇՈՒՄ ԱՐՄԵՆ ՕՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՄԵՆ ՕՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Արմեն Օնիկի Խաչատրյանի կողմից 2019 թվականի հունիսի 13-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

Արմեն Օնիկի Խաչատրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2019 թվականի հունիսի 14-ից համարել դադարած:

             

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ                                                   

 ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ       Ս. ՉԻՉՈՅԱՆ

2019թ. հունիսի 14

ք. Երևան