ԲԴԽ-43-Ո-97 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ, հաշվի առնելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի համաձայնությունը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին 2019 թվականի հունիսի 20-ից՝ 5 (հինգ) ամիս ժամկետով գործուղել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2019թ. հունիսի 17
ք. Երևան