Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-36-Ն-6 ՈՐՈՇՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Սահմանել դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը՝ համաձայն hավելվածի:
  2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատական կարգադրիչների ծառայությանը համազգեստ հատկացնելու և կրելու կարգը սահմանելու մասին» թիվ 22Լ որոշումը համարել ուժը կորցրած:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

     

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ        

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ           Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ           

 2019թ. մայիսի 24

 ք. Երևան