Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-45-Ո-102 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունիսի 17-ի թիվ ԲԴԽ-43-Ո-101 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

    1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Արմեն Բեկթաշյան» բառերը,
  2. Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Սնանկության դատարան» բառերը:

    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ                                                  

 ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Ս. ՉԻՉՈՅԱՆ

  2019թ. հուլիսի 1

  ք. Երևան