ԲԴԽ-57-Ո-126 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշմամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մ. Մարտիրոսյանի և Մ. Մակյանի համաձայնությունները՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
- Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Արթուր Մկրտչյան» բառերով, իսկ «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «30%» բառը փոխարինել «10%» բառով,
- Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «25%» բառը փոխարինել «20%» բառով,
- Որոշման 3-րդ հավելվածի «ե» աղյուսակի 1-3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
|
1. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Արթուր Մկրտչյան |
90% |
|
2. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Մնացական Մարտիրոսյան |
5% |
|
3. |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Մեսրոպ Մակյան |
5% |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Պետիկի Մկրտչյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2019թ. օգոստոսի 5
ք. Երևան