ԲԴԽ-58-Ո-128 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-83 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով թիվ ՎԴ/4340/05/19 վարչական գործով Վարչական դատարանի 17.06.2019թ. «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» և 02.08.2019թ «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի «Փակ գաղտնի քվեարկությունների արդյունքում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-36-Ո-83 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
- Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
|
5. |
ԴԱՆԻԵԼՅԱՆ Անի Կարենի |
1991թ. ք.Երևան |
«Դիջիթեյն» ՍՊԸ |
Իրավաբան |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. օգոստոսի 21
ք. Երևան