Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-64-Ո-146 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԴԻՐՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻ, ԳՈՌ ԹՈՐՈՍՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱԴԻՐՅԱՆԻ, ԱՆՆԱ ՓԻԼՈՍՅԱՆԻ, ԳՈՌ ԹՈՐՈՍՅԱՆԻ, ՆԱԻՐԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱԻԴԱ ԴԱՎԹՅԱՆԻ, ՀՈՎԻԿ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԷԴԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

         Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ա. Բադիրյանի, Ա. Փիլոսյանի, Գ. Թորոսյանի, Ն. Ավետիսյանի, Ա. Դավթյանի, Հ. Շահնազարյանի, Տ. Գրիգորյանի և Է. Ավետիսյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տիգրան Գրիգորյանի և Նաիրա Ավետիսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աիդա Դավթյանի և Արմենուհի Բադիրյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանի, Գոռ Թորոսյանի և Հովիկ Շահնազարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ:

4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                       Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

2019թ. սեպտեմբերի 19

 ք. Երևան