Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-63-Ո-142 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-31-Ո-74 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-31-Ո-74 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  1. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«

9.1.

ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի պետ

գլխավոր, 2-րդ

1

».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  2. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 57.1-ին կետով.

«

57.1.

ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի ավագ դատական կարգադրիչ

առաջատար, 3-րդ

4

».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  2. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին կետով.

«

103.1.

ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի դատական կարգադրիչ

կրտսեր, 1-ին

15

                                                                                                                             ».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 110-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

        2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

  2019թ. սեպտեմբերի 12

  ք. Երևան