Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-63-Ո-143 ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ ԲԴԽ-34-Ո-88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 23-ի «Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-34-Ո-88 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  1. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի պետ N 9.1».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  2. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ   57.1-ին կետով.

«57.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի ավագ դատական կարգադրիչ N 57.1.1-57.1.4».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 64-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  2. Որոշման 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 103.1-ին  կետով.

«103.1. ՀՀ սնանկության դատարանում ծառայություն իրականացնող բաժնի դատական կարգադրիչ N 103.1.1-103.1.15».

  1. Որոշման 2-րդ հավելվածի 110-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                  Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

       

          2019թ. սեպտեմբերի 12

                      ք. Երևան